Չեխիան ամեն ինչ կանի հնարավորինս արագ ավարտելու ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վավերացման գործընթացը։ Այսօր Հելսինկիում հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
«Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, իհարկե, մեր այսօրվա բանակցությունների առանցքն էր, և ես եկել եմ այստեղ ընդգծելու, որ Չեխիան ամեն ինչ կանի` հնարավորինս շուտ ավարտելու ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու գործընթացը»,- Հելսինկիում ֆին պաշտոնակցի հետ բանակցություններին հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում ասել է Չեխիայի արտգործնախարարը։
Անցած ամսին Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել, բայց վավերացման գործընթացում հանդիպել են դաշինքի անդամ Թուրքիայի առարկություններին՝ կապված քրդական հարցերի հետ։