Մատչելիության հղումներ

Ստոկհոլմը պատրաստվում է Անկարայի հետ ուղղակի երկխոսություն սկսել


Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոն
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոն

Պաշտոնական Ստոկհոլմը պատրաստվում է ուղղակի երկխոսության մեջ մտնել Անկարայի հետ՝ ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացի շուրջ ծագած հակասությունները հանգուցալուծելու նպատակով։ Այսօր, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։

«Մենք ակնկալում ենք մոտ ապագայում Թուրքիայի հետ կառուցողական հանդիպում անցկացնել այս թեմայով։ Անկարայի կողմից ներկայացվող պահանջներին մեր պատախանները մենք կքննարկենք թուրքական կողմի հետ ուղղակի երկխոսության ընթացքում՝ հաղթահարելով այն բոլոր հնարավոր հակասություններն ու խնդիրները», -հայտարարել է շվեդական կառավարության ղեկավարը։

XS
SM
MD
LG