Մատչելիության հղումներ

Զելենսկին վստահեցնում է՝ ամերիկյան հրթիռներով Ռուսաստանի տարածքներ չեն խոցի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, մայիս, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, մայիս, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահեցրել է, որ ուկրաինական բանակն ամերիկյան հրթիռները չի օգտագործի ռուսաստանյան տարածքներ խոցելու համար:

Newsmax-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ Ուկրաինան հետաքրքրված չէ ռուսական տարածքներով, միևնույն ժամանակ ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող հաղթել, և «աշխարհը պետք է դադարի պաշտպանել նրան՝ հատկապես Ուկրաինայում ռազմական հանցագործությունների ֆոնին»։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ այժմ Պուտինը գործնականում մեկուսացման մեջ է, սակայն պատժամիջոցները դեռ ամբողջ ծավալով չեն սահմանված, քանի որ «աշխարհը շարունակում է նրան շանս տալ»։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան օրական կորցնում է 60-100 զինծառայող, ևս մոտ 500-ը վիրավորվում են։

Ուկրաինան երկրի նախագահն անվանել է «պաշտպանական բնագիծ» և «ֆիզիկական արգելք» ռուսական ագրեսիայի համար։

XS
SM
MD
LG