Մատչելիության հղումներ

Փարիզն աջակցում է հայ-ադրբեջանական շփումներին․ Մակրոնը՝ Ալիևին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Վերահաստատում եմ Ֆրանսիայի անսասան հանձնառությունը խաղաղության համաձայնագրի կնքման, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին», - այս մասին ասվում է Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի շնորհավորական ուղերձում։

«Կարող եք վստահ լինել՝ ես սատարում եմ վերջին ամիսներին նկատվող դրական դինամիկային և ձեռք բերված արդյունքներին՝ թե՛ արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերի հաստատման, թե՛ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության համար»,- ադրբեջանցի պաշտոնակցին հղած ուղերձում ընդգծել է Ելիսեյան պալատի ղեկավարը։

XS
SM
MD
LG