Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը դադարեցնում է գազի մատակարարումները Նիդերլանդներ


Ռուսական «Գազպրոմ» կորպորացիան հայտարարել է հոլանդական GasTerra թրեյդերին գազի մատակարարումների ամբողջական դադարեցման մասին, երբ այն հրաժարվել է ռուբլով վճարել։

«Ապրիլի 1-ից մատակարարվող գազի դիմաց վճարումները պետք է կատարվեն ռուբլով՝ օգտագործելով նոր ռեկվիզիտներ, որոնց մասին ժամանակին տեղեկացվել են գործընկերները», - ասվում է «Գազպրոմ»-ի հաղորդագրությունում:

Մատակարարումների դադարեցումը նշանակում է, որ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ հոկտեմբերի 1-ը, Նիդերլանդները մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ չի ստանա։

Մատակարարումների պակասը փոխհատուցելու նպատակով, հոլանդական գազատրանսպորտային Gasunie ընկերությունը հրատապ տերմինալներ է կառուցում հեղուկ գազի վերամշակման համար։ Ակնկալվում է, որ դրանք շահագործման կհանձնեն աշնանը:

XS
SM
MD
LG