Մատչելիության հղումներ

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքով հարուցվել է քրգործ, կա 8 ձերբակալված


30-ը մայիսի, 2022թ․
30-ը մայիսի, 2022թ․

Կառավարության 3-րդ շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, այս պահի դրությամբ կա 8 ձերբակալված, հայտնում է Քննչական կոմիտեն։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) 1-ին և 2-րդ մասերով:

Ընդդիմությունը երեկ իր բողոքի ակցիան Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ անցկացրեց, որտեղ ոստիկանական մեծաթիվ ուժեր կային։ Օրվա ընթացքում երկու անգամ բախում տեղի ունեցավ։ Ոստիկանները թույլ չտվեցին ընդդիմադիր պատգամավորներին ներս մտնել Կառավարության շենք, ուժի գործադրմամբ քաղաքացիներին բերման ենթարկեցին, հրմշտոցի ընթացքում մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ: Տուժածներ կան նաև ոստիկանների թվում:

XS
SM
MD
LG