Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են, բայց միայն հումանիտար հարցերի շուրջ, երկուշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ դադարեցվել են ոչ միայն պաշտոնական բանակցությունները, այլև ոչ պաշտոնական խորհրդակցությունները։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների փաստացի դադարեցման մասին երկու կողմերի ներկայացուցիչները հայտարարեցին մայիսի կեսերին։ Վերջին անգամ ուկրաինական և ռուսական պատվիրակությունները հանդիպել են Թուրքիայում մարտի 29-ին։