Մատչելիության հղումներ

Ֆոն դեր Լայեն. «Առաջիկա 48 ժամերին նավթային էմբարգոյի հարցում ԵՄ համաձայնության չի գա»


«Քիչ հավանական է, որ առաջիկա 48 ժամերին ԵՄ անդամները կարողանան ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրման արգելքի շուրջ», - այսօր Բրյուսելում մեկնարկող ԵՄ գագաթնաժողովից առաջ հայտարարել է, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են և տարաձայնություններն առայժմ հաղթահարված չեն։

«Ես դիմում են ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին՝ մեր գլխավոր նպատակները պետք է լինեն համերաշխությունն Ուկրաինայի հետ և ԵՄ միասնությունը», - հայտարարում էր Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ևս հաստատել է, որ ռուսական նավթի էմբարգոյի հարցում առայժմ որևէ փոխզիջում չի նշմարվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG