Մատչելիության հղումներ

Զելենսկին այցելել է Խարկով, պաշտոնանկ արել ԱԾ տեղի ղեկավարին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովում այցելում է ուկրաինական զինված ուժերի դիրքեր, 29-ը մայիսի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովում այցելում է ուկրաինական զինված ուժերի դիրքեր, 29-ը մայիսի, 2022թ.

Փետրվարի 24-ից՝ ռուսական հարձակման մեկնարկից ի վեր առաջին անգամ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս է եկել Կիևից՝ այցելելով Խարկով, ուր խորհրդակցություն է անցկացրել նահանգապետի, քաղաքագլխի և ռազմական հրամանատարության տեղական ներկայացուցիչների հետ։

Խորհրդակցության արդյունքում Զելենսկին պաշտոնանկ է արել Անվտանգության ծառայության Խարկովի ղեկավարին՝ նրան մեղադրելով նախորդ ամիսներին երկրի մեծությամբ երկրորդ և ռազմակաճակատի գծին հարող քաղաքի անվտանգության ապահովման ուղղությամբ պատշաճ չաշխատելու համար։ «Ինչ մոտիվներով է նա շարժվել՝ իրավապահները կպարզեն», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG