Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ուկրաինայի հատուկ ծառայություններին մեղադրել է «հեռախոսային ահաբեկչության» մեջ։ Այսօր Բելգրադում ունեցած ելույթում Սերբիայի ղեկավարը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած երկրի ազգային ավիափոխադրող ընկերության՝Air Serbia-ի՝ դեպի Մոսկվա չվերթներ իրականացնող օդանավերի ականապատման մասին կեղծ ահազանգերի թիկունքում։
Վուչիչը նշել է, որ այդ գործողություններին, Ուկրաինայից բացի, մասնակցել են նաև ԵՄ անդամ պետություններից մեկի հատուկ ծառայությունները։ Սերբիայի նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե եվրոպական հատկապես որ պետության մասին է խոսքը։
Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն Բելգրադից հնչող մեղադրանքները «հիմնազուրկ» է անվանել։
ԵՄ ղեկավարությունը և պաշտոնական Կիևը վերջին շաբաթներին բազմիցս քննադատել են Սերբիայի իշխանություններին Մոսկվայի դեմ պատժամիջոցներին չմիանալու և Բելգրադ-Մոսկվա կանոնավոր չվերթները չդադարեցնելու համար։