Մատչելիության հղումներ

Բաքուն ունի հարցերի լուծման ռազմական սցենար. քննարկում


Ադրբեջանի նախագահը, իհարկե նաև ներքին սպառման նպատակով, շարունակում է օգտագործել միջանցք տերմինաբանությունը և փորձում է ցույց տալ, որ իրենք գնում են այդ ճանապարհով, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ շեշտելով՝ ակնհայտ է, որ հայկական կողմը դիմադրում է, փորձում է հակառակը ցույց տալ։

Նշելով, որ դիվանագիտական կոմպոնենտից բացի կա նաև խնդրի ռազմական կոմպոնենտը` ադրբեջանագետը նկատում է՝ Բաքուն ունի նաև հարացերի լուծման ռազմական սցենար և ցանկացած պահի պատրաստ է անցնել խնդրի լուծման այդ տարբերակին։

«Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարաժություններն այդ տարածքում գալիս են փաստելու, որ իրենք ունեն հնարավոր ռազմական սցենարը։ Ալիևի վերջին ելույթն էլ, որին կարծում եմ Հայաստանի արտգործնախարարը հստակ պատասխանել և արձագանքել էր՝ կարևոր շեշտադրումներով, ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանն ունի հարացերի լուծման ռազմական սցենար և ցանկացած պահի պատրաստ է ուղղակի մի կողմ դնել միջազգային իրավունք ու ցանկացած պայմանավորվածություն և անցնել խնդրի լուծման այդ տարբերակին։ Արցախյան 44-օրյա պատերազմը դրա վառ ապացույցն է», - ասաց Հայրապետյանը։

Այսօր գոյություն ունեն երկու իրարից անջատ, իրար հետ մրցակցող ֆորմատներ՝ մոսկովյան ֆորմատ և բրյուսելյան ֆորմատ, ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ նկատելով՝ ստեղծվել է մի վիճակ, երբ որ այս երկու աշխարհաքաղաքական կենտրոնները մրցակցում են թե ում ձեռքին պետք է լինեն կոնֆլիկիտի բանալիները, ով պետք է դառնա գլխավոր միջնորդը, գլխավոր խաղարարարը։

«Սա իր մեջ պարունակում է ինչպես հնարավոր մարտահրավերներ, որոնք բավականին լուրջ են իրականում, այնպես էլ հնարավորություներ», - ասաց քաղաքագետը։

Հայաստանի վարչապետի հետ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից օրեր անց, որը թե' Բաքուն, թե' Երևանը արդյունավետ էին որակել, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Կրկին խոսելով այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» մասին՝ Ալիևը պնդել է, թե այդ հարցում էլ Բաքուն արդեն հաջողության է հասել։ Արձագանքելով՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ շեշտելով․ - «Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ»:

Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG