Հյուսիսային Կորեան այսօր առնվազն մեկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Հարավային Կորեայի և Ճապոնիայի իշխանությունները, պնդելով, որ 2017 թվականից հետո Փհենյանը առաջին անգամ արգելված միջմայրցամաքային հրթիռ է արձակել՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։
Ճապոնիան հայտնել է, որ հրթիռը մեկ ժամում անցել է 1․100 կիլոմետր և ընկել ծովը։
Հյուսիսային Կորեան իր փորձարկումների, արձակված հրթիռների տեսակների մասին ոչինչ չի հաղորդում։
Հյուսիսային Կորեան միջազգային պատժամիջոցների տակ է իր հրթիռային ծրագրերի, Կորեական թերակղզու անվտանգության սպառնալիքների պատճառով։