Ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը՝ Amazon-ը, դադարեցրել է ապրանքների առաքումը Ռուսաստան և Բելառուս։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։
Amazon Web Services ծառայությունը նաև հրաժարվել է գրանցել նոր օգտատերերի Ռուսաստանից և Բելառուսից։
Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր ավելի քան 300 արտասահմանյան ընկերություններ հայտարարել են, որ սահմանափակում կամ դադարեցնում են իրենց աշխատանքը Ռուսաստանի հետ: