Մատչելիության հղումներ

Լոնդոնը Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն է տրամադրում


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շրջում են Կիևում, 9-ը ապրիլի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շրջում են Կիևում, 9-ը ապրիլի, 2022թ.

Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի հեռահար հրետանի, անօդաչու թռչող սարքեր և հականավային հրթիռներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Թվիթերում գրել է. - «Ես նախագահին տեղեկացրեցի Ուկրաինայի պաշտպանությանը տրամադրվող աջակցության մասին՝ ներառյալ հեռահար հրետանի, «ափ-նավ» հրթիռներ և անօդաչու սարքեր: Սա մեր լրացուցիչ ռազմական օգնության փաթեթի մի մասն է՝ 1,3 մլրդ ֆունտ ստերլինգի չափով»:

XS
SM
MD
LG