Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածում փլուզում է տեղի ունեցել , ինչի հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փլուզման մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ժամը 6:55, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
«Պարզվել է, որ ճանապարհատվածից մոտ 22 քմ փլուզվել է, երեք արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ․ փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է․ տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը», - ասված է հաղորդագրությունում:
Ստորև՝ ԱԻ նախարարության տեսանյութը.