Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական միջազգային համաժողովն են կազմակերպել։
«Հետպատերազմական մարդասիրական օրակարգի զարգացում. կայուն զարգացում մշակութային միջավայրի վերածննդի միջոցով» թեմայով համաժողովին, ինչպես հաղորդվում է, ադրբեջանցի պաշտոնյաներից բացի մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Մալթայի ազգային հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ Բոնդինը, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը:
Անցած օրերին էլ Շուշի են այցելել Թուրքիայի, Պակիստանի, Իրանի, Ղազախտանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարները՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին: