Մատչելիության հղումներ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1-ով, բուժվածներինը՝ 4-ով


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1-ով, բուժվածներինը՝ 4-ով, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1620 թեստավորում:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 538 մարդ։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 623 է:


XS
SM
MD
LG