Մատչելիության հղումներ

Անցած մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 17-ով, բուժվածներինը՝ 21-ով


Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 17-ով՝ հասնելով 422 հազար 917-ի, հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 21-ով՝ հասնելով 412 հազար 71-ի:

Իրականացվել է 8 հազար 934 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 78 հազար 174-ի:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 539 մարդ:

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 623 է:

Առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընդհանուր թիվը Հայաստանում 2 միլիոն 188 հազար 62 է, որից 1 միլիոն 131 հազար 517-ը՝ առաջին դեղաչափ, 1 միլիոն 1443-ը՝ երկրորդ դեղաչափ, և 51 հազար 361-ը՝ բուստեր:

XS
SM
MD
LG