Միացյալ Նահանգների Սենատն ընթացակարգային քվեարկություն է անցկացրել Ուկրաինային մոտ 40 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու օրինագծի վերաբերյալ։ Օրինագծի վերաքննարկմանը կողմ է քվեարկել 81, դեմ՝ 11 սենատոր։
Սա նշանակում է, որ Կենտուկիի սենատոր Ռենդ Փոլի կողմից մայիսի 13-ին արգելափակված օգնության օրինագիծը կրկին կքննարկվի Սենատում:
Օրինագծի վերջնական քվեարկությունը նախատեսված է շաբաթվա վերջին։
Նախաձեռնությունն ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությանն է արժանացել մեկ շաբաթ առաջ: