Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը հավանություն տվեց Ուկրաինային հերթական օգնության փաթեթին


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, ճնշող մեծամասնությամբ, հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթին:

Ապրիլի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրեց Կոնգրեսին՝ հաստատել Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ 33 միլիարդ դոլարի օգնությունը, սակայն օրենսդիրները որոշեցին ավելացնել ռազմական և հումանիտար օգնությունը:

Օրինագիծը հավանության է արժանացել 368 կողմ և 57 դեմ ձայներով և անցել Սենատ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին շնորհակալություն է հայտնել օրենսդիրներին՝ արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ Սպիտակ տունը «գնահատում է երկկուսակցական ուժեղ աջակցությունը նախագահ Բայդենի առաջարկին՝ Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու անվտանգության, տնտեսության, հումանիտար և պարենային հարցերում»։

XS
SM
MD
LG