Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներին միասնաբար դիմակայել Արևմուտքի ճնշումներին և Ռուսաստանը թուլացնելու փորձերին։
«Միասնական ճակատի բացակայության պայմաններում հավաքական Արևմուտքը կուժեղացնի ճնշումը հետխորհրդային տարածքի վրա», - դիմելով Մոսկվայում մեկնարկած ՀԱՊԿ հավաքի անդամներին՝ հայտարարել է Լուկաշենկոն։
«Վերջին իրադարձությունների համատեքստում ՀԱՊԿ-ը չի ցուցաբերում այն միասնականությունը, որն առկա էր Ղազախստանում հունվարին ծագած անկարգությունների ժամանակ», - ասել է Բելառուսի նախագահը։