Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել , որի ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգի արդիական թեմաները, առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև «ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության հարցեր»։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Այլ մանրամասներ աղբյուրը չի հաղորդում։
Հունվարին Ղազախստանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ֆոնին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով՝ ՀԱՊԿ պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, խաղաղապահների ստորաբաժանումներ էին ուղարկել Ղազախստան։