Մատչելիության հղումներ

Շոլցը կոչ է արել Պուտինին՝ հնարավորինս շուտ հրադադար հաստատել Ուկրաինայում


Պուտին-Շոլց հանդիպում Մոսկվայում, 15-ը փետրվարի, 2022թ․
Պուտին-Շոլց հանդիպում Մոսկվայում, 15-ը փետրվարի, 2022թ․

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կոչ է արել՝ հնարավորինս շուտ հրադադար հաստատել Ուկրաինայում, տեղեկացնում է գերմանական կառավարության մամլո ծառայությունը։

«Ուկրաինայում հումանիտար իրավիճակը բարելավելու և հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու հարցում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է հրադադար»,- փոխանցել է կանցլերի խոսնակը՝ հավելելով, որ Պուտինի հետ 75 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Շոլցը մատնանշել է Ռուսաստանի պատասխանատվությունը համաշխարհային պարենային իրավիճակի հարցում:

Կրեմլի հաղորդագրության համաձայն, Գերմանիայի առաջնորդի հետ զրույցի ընթացքում «Վլադիմիր Պուտինը մանրամասն ներկայացրել է Դոնբասի ժողովրդական հանրապետությունների պաշտպանությանն ուղղված ռազմական հատուկ օպերացիայի հիմնական խնդիրներն ու տրամաբանությունը, պատմել խաղաղ բնակիչների անվտանգության ապահովմանն ուղղված ձեռնարկվող քայլերը»։

XS
SM
MD
LG