Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները և Գերմանիան չեն ճանաչի որևէ վճիռ, որը կհակասի Ուկրաինայի ինքնիշխանությանը


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 7 փետրվարի, 2022թ.
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 7 փետրվարի, 2022թ.

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի խնդիրը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշրայտը:

«Կանցլերը և նախագահն ընդգծել են, որ չեն ճանաչի որևէ քայլ, որը կհակասի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Նմանօրինակ քայլերն իրավակարգ չեն համարվի», - ասել է Հեբեշրայտը:

Նրա փոխանցմամբ՝ Շոլցը և Բայդենը միակարծիք են, որ հարկ է շարունակել Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված էական և մշտական օգնության տրամադրումը:

«Երկու լիդերները համոզված են, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել պատերազմը, դուրս հանել զորքն Ուկրաինայից և այդպես ապահովել այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - նշել է խոսնակը:

Հեբեշրայտն ասել է, որ Շոլցը և Բայդենը խստորեն դատապարտել են «դեմոկրատական եղանակով ընտրված Ուկրաինայի ղեկավարությանը վարկաբեկելու ռուսաստանյան իշխանությունների վերջին հայտարարությունները»:

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը չի նշել, թե խոսքը որ հայտարարությունների մասին է:

XS
SM
MD
LG