Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի համոզմամբ, կան ռուսական ուժերի կողմից պատերազմական հանցագործության մասին վկայող փաստեր


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը, արխիվ, Ժնև
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը, արխիվ, Ժնև

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ասել է, թե Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի շրջանում անցած մի քանի շաբաթների ընթացքում հազարավոր դիակների հայտնաբերումը վկայում է ռուսական ուժերի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելու հավանականության մասին:

Այդ խնդրին Միշել Բաշելետն անդրադարձել է տեսաուղերձում, որով դիմել է Ժնևում գտնվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:

«Ապօրինի սպանությունների քանակը, Կիևից հյուսիս գտնվող շրջանում արտադատարանական մահապատիժների մասին վկայող փաստերը ցնցող են»,- ասել է գերագույն հանձնակատարը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պետք է որոշում կայացնի Կիևի շրջանում այս տարվա փետրվարին և մարտին կատարված հանցագործությունների խնդրով պաշտոնական հետաքննություն սկսելու վերաբերյալ:

Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները և պնդում, թե ուկրաինացիները բեմականացված տեսագրություններով և լուսանկարներով փորձում են վարկաբեկել «հատուկ ռազմական օպերացիան» իրականացնող ռուսաստանցի զինծառայողներին:

XS
SM
MD
LG