Մատչելիության հղումներ

Ըստ Շոլցի՝ Ուկրաինան կարող է 100 տարի զգալ պատերազմի հետևանքները


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան կարող է հարյուր տարի զգալ Ռուսաստանի հետ պատերազմի հետևանքները, քանի որ շատ քաղաքներ լցված են չպայթած ռումբերով։

«Հետևաբար, մենք ստիպված կլինենք միասին աշխատել վերակառուցման վրա», - ասել է Օլաֆ Շոլցը երեկ Բեռլինում ասուլիսի ժամանակ։

Կանցլերը հիշեցրել է, որ Գերմանիայում դեռ հաճախ են գտնում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբեր։

XS
SM
MD
LG