Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման մասնակցի նկատմամբ


Ռովշան Ասկերով
Ռովշան Ասկերով

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդման երկարամյա մասնակիցներից մեկի՝ Ռովշան Ասկերովի նկատմամբ։

Գերատեսչության պնդմամբ, Ասկերովի դեմ քրեական գործ է հարուցվել՝ «նացիզմի արդարացման» հոդվածով։

Գործի հարուցման պատճառը Ասկերովի կողմից ֆեյսբուքում ապրիլի 6-ին կատարված գրառումն է, որում նա մի շարք վիրավորական պնդումներ է հնչեցրել խորհրդային զորահրամանատար, մարշալ Գեորգի Ժուկովի հասցեին։

Ասկերովը Ժուկովին, մասնավորաբար, «ստաժավոր թալանչի» է անվանել՝ պնդելով, որ նա Երկրորդ համաշխարհայինի ընթացքում «Գերմանիայում դիակապտությամբ էր զբաղված»։

Ռովշան Ասկերովն աշխատել է «Սպորտ-Էքսպրես» թերթում և НТВ հեռուստաընկերությունում, 2009 թվականից զբաղեցնում է Մոսկվայում լույս տեսնող «Բաքու» ամասագրի PR տնօրենի պաշտոնը։ Ամսագրի գլխավոր խմբագիրն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG