Մատչելիության հղումներ

Քիրբի. Ռուսական հրթիռների հարվածները չեն խոչընդոտում Ուկրաինա զենքի փոխադրումը


Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, արխիվ, Վաշինգտոն, 5 մայիսի, 2022թ.
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, արխիվ, Վաշինգտոն, 5 մայիսի, 2022թ.

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին այսօր ասել է, թե ռուսական հրթիռային հարվածները չեն խոչընդոտում արևտյան զենքի փոխադրումն Ուկրաինա:

«Չի եղել ոչ մի ազդեցություն զենքի և տեխնիկայի մատակարարման վրա: Ռուսական հրթիռների հարվածներն Օդեսայի և ուկրաինական այլ քաղաքների ենթակառուցվածքներին Արևմուտքին չեն խանգարում զենք ուղարկել Ուկրաինա, փոխադրումներն ամեն օր են իրականացվում»,- ասել է Քիրբին:

Մայիսի 4-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ՆԱՏՕ-ն զենքով ողողում է Ուկրաինան և նախազգուշացրել է, թե ռուսական բանակը կարող է օրինական թիրախ համարել Ուկրաինա ուղևորվող զենքով բեռնված ցանկացած փոխադրամիջոց:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը մի քանի անգամ հաղորդել է Ուկրաինայում արևմտյան արտադրանքի զենքի խմբաքանակներ ոչնչացնելու մասին:

XS
SM
MD
LG