Մատչելիության հղումներ

Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 61 քաղաքացի


Մայրաքաղաքում տեղի ունեցող ընդդիմության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 61 քաղաքացի, հայտնում են ոստիկանությունից:

Իշխանությունների հեռացումը պահանջող ընդդիմությունն այսօր մայրաքաղաքի չորս տարբեր վարչական շրջաններից կեսօրից երթեր մեկնարկեցին: Դրանք ուղեկցվում են անհնազանդության ակցիաներով, ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

XS
SM
MD
LG