Մատչելիության հղումներ

Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Բուչա


Ուկրաինա - Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը Իրպինում, 10-ը մայիսի, 2022թ․
Ուկրաինա - Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը Իրպինում, 10-ը մայիսի, 2022թ․

Անակնկալ այցով Բուչա է ժամանել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը։ Նա Գերմանիայի կառավարության առաջին ներկայացուցիչն է, որն Ուկրաինա է ժամանում Ռուսաստանի ներխուժումից ի վեր։

Գերմանական դիվանագիտության ղեկավարի այցի մանրամասների վերաբերյալ առայժմ չի հաղորդվում։

Ռուսական ուժերը Բուչայից հեռացել են ապրիլի 5-ին: Պաշտոնական Կիևը պնդում է, որ քաղաքում հայտնաբերվել են գնդակահարված մարդկանց տասնյակ դիակներ: Ուկրաինան և արևմտյան երկրները Բուչայում ռուսական բանակի գործողություններն անվանել են «պատերազմի հանցագործություն» և «ցեղասպանություն»:

Մոսկվան հերքում է մեղադրանքները և պնդում, թե ուկրաինական կողմն է կեղծ տեղեկություններ ու բեմականացված լուսանկարներ և տեսագրություններ ներկայացրել:

XS
SM
MD
LG