Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն այսօր ազատ արձակվեց։ Ազգային անվտանգության ծառայությունը դատավորին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն չէր ներկայացրել դատարան։
Դատավորը կալանավորված էր փետրվարի 7-ից։ Նա մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
36-ամյա Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, պնդում է, թե իր հետ տեղի ունեցող գործընթացը ուղիղ միջամտություն է դատավորի լիազորությունների իրականացմանը։ Այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում նա վերստին պնդեց. «Սա ուղղակի միջամտություն էր դատավորի՝ իմ գործունեությանը, ընդ որում՝ բիրտ»