Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը նոր զեկույց է հրապարակել Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին


Տեսարան Մարիուպոլից, 3-ը ապրիլի, 2022թ․
Տեսարան Մարիուպոլից, 3-ը ապրիլի, 2022թ․

Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր մոտ 3 հազար 300 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 3 հազար 500-ը՝ վիրավորվել։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում։

231 մահացածները մինչև 18 տարեկան երեխաներ են։ Սպանված 73 երեխաների մարմիններն այնպիսի վիճակում են եղել, որ անգամ նրանց սեռը չի հաջողվել հստակեցնել։

ՄԱԿ-ն առանձին տվյալներ է հրապարակել նաև ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքում զոհերի և վիրավորների մասին՝ զոհվել է 105 մարդ, վիրավորվել՝ 417-ը։

Զեկույցում նշվում է, որ խաղաղ բնակիչները զոհվել են հիմնականում պայթուցիկ սարքերի, այդ թվում՝ ծանր հրետանու և հրթիռային կայանքների, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածների կիրառման հետևանքով։

XS
SM
MD
LG