Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր տեսակապով մասնակցել է Վարշավայում անցկացվող Ուկրաինայի դոնոր-երկրների համաժողովին:
Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան Ուկրաինային տրամադրվող օգնությունը 2022 թվականին 1 միլիարդ 700 միլիոն եվրոյից կհասցնի 2 միլիարդ եվրոյի:
Ֆրանսիայի նախագահի փոխանցմամբ, գումարն ավելացվում է, քանի որ մեծացել են թե՛ բնակչությանը տրվող մարդասիրական օգնության և թե՛ ավերված ենթակառուցվածքների վերականգնման ծավալները:
Ուկրաինայի դոնոր-երկրների համաժողովը հովանավորում են Լեհաստանը և Շվեդիան: Համաժողովի ընթացքում արդեն հավաքվել է 6,5 միլիարդ դոլար:
Եվրոպական հանձնաժողովը 200 միլիոն եվրո է տրամադրել: Միլիոնավոր եվրոներ են խոստացել Չեխիան, Ֆինլանդիան և մի շարք այլ երկրներ: