Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաշխարհային դրամահավաք է սկսում


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախաձեռնում է համաշխարհային դրամահավաք: Նվիրատվությունները կուղղվեն Ռուսաստանի ագրեսիան դիմագրավելու և երկիրը պատերազմից հետո վերակառուցելու խնդիրներին:

Դրամահավաքի մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է Twitter-ում այսօր տեղադրած անգլերեն տեսաուղերձով:

Զելենսկու փոխանցմամբ, այս նախաձեռնությունն ամբողջ աշխարհի շարքային մարդկանց թույլ կտա միանալ Ռուսաստանի բանակի հարձակման դեմ Ուկրաինան պաշտպանելու առաքելությանը:

«Ցանկացած նվիրատվություն նշանակություն ունի հաղթանակի համար»,- ասվում է Վլադիմիր Զելենսկու ուղերձում:

Դրամահավաքի կայքում նշվում է, որ նվիրատվությունները կուղղվեն երեք հիմնական նպատակների՝ պաշտպանությանը և ականազերծմանը, առողջապահությանը և երկրի վերակառուցմանը:

«Միայն միասին մենք կարող ենք կանգնեցնել այս պատերազմը և վերակառուցել այն, ինչ Ռուսաստանը քանդել է»,- ասվում է Զելենսկու ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG