Թուրքիան Հայաստանի հետ փաթեթային լուծում է ցանկանում, որը կներառի նաև Արցախի հարցը, «Ազատության» հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
Ըստ նրա` թեև հայ-թուրքական բանակցություններում հանդես են գալիս երկու երկրների ներկայացուցիչները, սակայն իրականության մեջ 4-ն են նրանք` ներառյալ Ադրբեջանն ու Ռուսաստանը, այսինքն` սա միայն Հայաստան-Թուրքիա հարաբերություններին չի վերաբերում:
Հայաստանի և Թուրքիայի բանագնացներն այսօր Վիեննայում իրենց երրորդ հանդիպումն են ունեցել` վերահաստատելով այս գործընթացի միջոցով լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։
Հարցազրույցը դիտեք ստորև.