Մատչելիության հղումներ

Ակցիաների ընթացքում տուժած երկու քաղաքացի է դիմել ԲԿ-ներ


Ընդդիմության այսօրվա բողոքի ակցիաների ընթացքում տուժած միայն երկու քաղաքացի է դիմել բժշկական հաստատություններ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Ըստ նրա՝ 2 քաղաքացիներն էլ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել և առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Այսօրվա ակցիաներից հետո ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները հաղորդեցին բռնության մի քանի դեպքերի մասին։ Համացանցում հայտնված տեսանյութերում ևս երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները մի դեպքում ուժով քաղաքացիներին տեղափոխում մեքենաներ, մյուս դեպքում՝ հարվածում նրանց։ Ոստիկանությունը, սակայն, առայժմ միայն մեկով է ծառայողական քննություն է նշանակել:

XS
SM
MD
LG