Ծառայողական քննություն է նշանակվել տեսանյութերից մեկում երևացող ոստիկանի նկատմամբ։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանը հարվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներից մեկի գլխին։ Նույն ընթացքում ցուցարարին բերման էին ենթարկում ոստիկանները։
Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ գերատեսչությունն ուսումնասիրում է բոլոր հրապարակումները։
Համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները մի դեպքում ուժով քաղաքացանիներին տեղափոխում մեքենաներ, մյուս դեպքում՝ հարվածում ցուցարարներին։
Թե բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների, հրմշտոցների պատճառով քանի տուժած կա, առայժմ հայտնի չէ։