Մատչելիության հղումներ

Կալանավորում՝ «Անտարես»-ի տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու գործով. ՔԿ


«Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու գործով կալանավորվել է Երևանում տեղի ունեցած հավաքի մասնակիցներից 42-ամյա բնակիչ Ա.Խ.-ն, հայտնում է Քննչական կոմիտեն:

Համաձայն հաղորդագրության, քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ապրիլի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում մի խումբ մասնակիցներ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված պահանջները, բողոքի ակցիա իրականացնող այլ անձանցից առանձնանալու, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված՝ խախտել են հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք: Ավելին, նրանցից Երևանի 42-ամյա բնակիչ Ա.Խ.-ն, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրել նշված վայրում քայլող՝ «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ:

Ըստ ՔԿ-ի, քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել՝ Ա. Խ-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքը կատարելու համար: Նա կալանավորվել է:

«Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ ևս համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ընդդիմության քայլերթի ժամանակ բռնության ենթարկված «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, թե ենթադրում է՝ միջադեպի պատճառը հետպատերազմական իր գրառումներից մեկն է, որտեղ խոսել էր Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանների վերադարձի մասին։ Գրառումն այդ ժամանակ մեծ դժգոհության պատճառ դարձավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG