Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ:
Մեկ ամիս առաջ էլ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էր այցելել Վրաստան, հանդիպումներ ունեցել Վրաստանի վարչապետի և փոխվարչապետի և արտգործնախարարի հետ։ Միրզոյանը վրաց պաշտոնյաների հետ քննարկել էր տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր