Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ուժեղացնում է հարձակողական գործողության տեմպերը Ուկրաինայում


Ուկրաինա - Դոնբասի ռուսամետ ուժերը մարտական գործողությունների ժամանակ, ապրիլ, 2022թ․
Ուկրաինա - Դոնբասի ռուսամետ ուժերը մարտական գործողությունների ժամանակ, ապրիլ, 2022թ․

Ռուսաստանն ուժեղացնում է հարձակողական գործողության տեմպերը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ռուսական զորքերն ինտենսիվ կրակում են գրեթե բոլոր ուղղություններով։ Հատկապես ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում Խարկովի և Դոնեցկի շրջաններում։

Ըստ Ուկրաինայի ռազմական գերատեսչության՝ ռուսական զորքերի գլխավոր նպատակը մնում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը։

XS
SM
MD
LG