Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում կալանք է դրվել ռուսաստանցի մեծահարուստներին ենթադրաբար պատկանող երեք շքեղ առանձնատների վրա


Ֆրանսիա - Կիրիլ Շամալովին ենթադրաբար պատկանող առանձնատունը Բիարիցում, արխիվ
Ֆրանսիա - Կիրիլ Շամալովին ենթադրաբար պատկանող առանձնատունը Բիարիցում, արխիվ

Ֆրանսիայի իշխանությունները կալանքի որոշում են կայացրել Լազուրի ափին գտնվող՝ ենթադրաբար ռուսաստանցի մեծահարուստներին պատկանող երեք շքեղ առանձնատների նկատմամբ: Այս մասին հայտնել է BFM ֆրանսիական հեռուստակայանը:

Հաղորդագրության համաձայն՝ խոսքը Սեն-Տրոպե, Բիարից և Սեն-Ժան-Կապ-Ֆերրա ավաններում երեք շքեղ վիլլաների մասին է, որոնք պատկանում են, համապատասխանաբար, Օլեգ Դերիպասկային, Կիրիլ Շամալովին և Մուսա Բաժաևին:

Շամալովը համարվում է Ռուսաստանի ամենաերիտասարդ մեծահարուստներից մեկը, նա ենթադրաբար նախագահ Վլադիմիր Պուտինի դստեր՝ Եկատերինա Տիխոնովայի նախկին ամուսինն է:

BFM հեռուստակայանի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների կապակցությամբ, այսօրվա դրությամբ, Ֆրանսիայում կալանք է դրվել ենթադրաբար ռուս օլիգարխներին պատկանող 4 զբոսանավերի, 6 ուղղաթիռների և մոտ տասնյակ առանձնատների վրա:

XS
SM
MD
LG