Մատչելիության հղումներ

Եվրոպայում կալանված և ենթադրաբար ռուսներին պատկանող զբոսանավերի արժեքը 1,8 մլրդ եվրո է


Իգոր Սեչինի Amore Vero («Իսկական սեր») զբոսանավը Ֆրանսիայի կողմից կալանվել է և գտնվում է Լա Սիոտա ավանի նավահանգստում, 2-ը մարտի, 2022թ.
Իգոր Սեչինի Amore Vero («Իսկական սեր») զբոսանավը Ֆրանսիայի կողմից կալանվել է և գտնվում է Լա Սիոտա ավանի նավահանգստում, 2-ը մարտի, 2022թ.

El Pais իսպանական օթաթերթի փոխանցմամբ՝ եվրոպական երկրների իշխանությունների կարգադրությամբ կալանքի տակ հայտնված և ենթադրաբար ռուս մեծահարուստներին պատկանող շքեղ զբոսանավերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ 800 միլիոն եվրո:

Անցած հինգ շաբաթների ընթացքում եվրոպական տարբեր երկրներում կալանքի տակ են հայտնվել տասնյակ գերթանկ զբոսանավեր:

Այդպիսի որոշումներ են կայացվել Վիկտոր Վեկսելբերգին, Ալեքսեյ Կուզմիչյովին, Իգոր Սեչինին, Ալեքսանդր Միխեևին, Սերգեյ Չեմեզովին, Ալիշեր Ուսմանովին և ռուսաստանցի այլ օլիգարխներին ենթադրաբար պատկանող զբոսանավերի վերաբերյալ:

Բացի այդ, Միացյալ Նահանգներում և Եվրոպայում կալանք է դրվել ենթադրաբար ռուսաստանցի մեծահարուստներին պատկանող դղյակների, առանձնատների, ագարակների և շքեղ բնակարանների վրա:

XS
SM
MD
LG