Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական տվյալներով՝ գործող նախագահ Էմանյուել Մակրոնը վերընտրվում է:
BMF հեռուստակայանի հաղորդագրության համաձայն՝ Մակրոնը վաստակել է քվեների 57.6 տոկոսը, մինչդեռ նրա մրցակցի՝ ազգայնական Մարին Լը Պենի օգտին քվեարկել է ընտրողների 42.4 տոկոսը:
Մակրոնը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից: Առաջին ընտրություններում նա վերստին երկրորդ փուլում է հաղթել նույն մրցակցին:
44-ամյա Էմանյուել Մակրոնը Ժակ Շիրակից հետո Ֆրանսիայի երկրորդ ղեկավարն է, ով կարողացել է վերընտրվել անցած քսան տարիների ընթացքում:
53-ամյա Մարին Լը Պենը երրորդ անգամ էր պայքարում Ելիսեյան պալատի համար: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ նա ընդունել է պարտությունը:
Մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, շնորհավորել են Մակրոնին: