Մատչելիության հղումներ

«Պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ապրիլի 25-ին` միասին դուրս ենք գալու փողոց». Վանեցյան


«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ազդարարում է «պայքարի վճռական փուլին» անցնելու մասին:

«Մեր պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ամսի 25-ին, ամսի 25-ին մենք բոլորս միասին դուրս ենք գալու փողոց և մեր անդադար ակցիաներով, քաղաքացիական անհնազանդության ակցիաներով իրագործելու ենք այն, ինչը բերելու է այս իշխանություններին մի վիճակի, որ նրանք ստիպված լինեն նահանջել, ստիպված լինեն թողնել իրենց ազգակործան գործը», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

Արթուր Վանեցյանը, որ կիրակի օրվանից նստացույց է սկսել Ազատության հրապարակում, ևս մեկ անգամ շեշտեց` այս քայլերի նպատակն է ունենալ ազատ, ինքնիշխան Արցախ ու Հայաստան:

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը նստացույցի առաջին օրը հայտարարեց՝ հրապարակից չի հեռանա, մինչև չհասնի իր նպատակին՝ վարչապետ Փաշինյանի պաշտոնանկությանը։ Իսկ Փաշինյանը, Վանեցյանի պնդմամբ, պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG