Մատչելիության հղումներ

Ռուս գեներալի խոսքով` Ուկրաինայում ռուսական զորքի հաջորդ խնդիրը հարավի նկատմամբ վերահսկողություն հաստատելն է


Ռուսական զորքի Ուկրաինայում պատերազմի երկրորդ փուլի խնդիրը Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելն է, դեպի բռնակցված Ղրիմ ցամաքային միջանցքի ապահովումը և ելք դեպի մոլդովական սահմաններ։ Այս մասին «Ինտերֆաքսի» փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի պաշտոնակատար Ռուստամ Միննեկաևը։

Ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողությունը բանակին թույլ կտա «ազդել Ուկրաինայի տնտեսության կենսական օբյեկտների վրա», ինչպես նաև թույլ կտա ստանալ «ևս մեկ ելք դեպի Օդեսայի շրջանի հետ սահմանակցող Մերձդնեստր։

Միննեկաևը պնդել է, որ այնտեղ «արձանագրվում են ռուսալեզու բնակչության ճնշման փաստեր»։

Մոլդովական Մերձդնեստր շրջանը ավելի քան երեք տասնամյակ է վերահսկվում է ռուսամետ անջատականների կողմից, թե ինչ նկատի ուներ ռուսաստանցի զինվորականը, չի հստակեցվում։

Կրեմլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել Միննեկաևի հայտարարությունները։ Ռուսաստանի իշխանությունները նախկինում երբեք չեն խոսել Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և դեպի Մերձդնեստր ելք ստանալու պլանների մասին։

XS
SM
MD
LG