Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան, կհանդիպի Լեհաստանի Պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ:
Ըստ ԱԽ գրասենյակի, այցի շրջանակներում Գրիգորյանը կունենա նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ: