Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կարող է առաջիկայում նոր սանկցիաներ ընդունել Մոսկվայի նկատմամբ


Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքի, արխիվ
Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքի, արխիվ

Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքին երեկ ասել է, որ Վաշինգտոնն այս շաբաթվա ընթացքում կարող է ընդունել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ:

«Մենք դեռ քննարկում ենք լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը, գործադիր իշխանությունն ուսումնասիրում է այդ հարցը, սանկցիաներ կարող են ընդունվել առաջիկա օրերին», - ասել է խոսնակը՝ չնշելով, թե կոնկրետ որ բնագավառում կամ ում նկատմամբ կարող են հաստատվել սահմանափակումներ:

Սպիտակ տան խոսնակը նաև նշել է, որ նախագահ Ջո Բայդենի և Արևմուտքի լիդերների տեսակապով կայացած քննարկման թեմաներից մեկը եղել է Ռուսաստանի նկատմամբ նոր սանկցիաների հարցը:

«Նրանք խոսել են համակարգված գործողությունների մասին, որոնք թույլ կտան պատասխանատվության կանչել Ռուսաստանին և տնտեսական լուրջ դժվարությւններ ստեղծել այդ երկրի համար: Նրանք պայմանավորվել են համակարգումը շարունակել Մեծ յոթնյակի, Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում», - ասել է Ջեն Սաքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG