Մատչելիության հղումներ

Փաշինյանը եկող շաբաթ պաշտոնական այց կկատարի Մոսկվա


Եկող շաբաթ նախատեսված է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Ռուսաստան: Այս մասին հայտնում է «Ռոսիա 1»-ը` ներկայացնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս շաբաթ սպասվող հանդիպումների շարքը:

«Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան, ստեղծված միջազգային իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություն»,- նշված է հաղորդման մեջ։

Ընդգծելով, որ այս տարի լրանում է Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակը՝ կառավարության մարտի 10-ի նիստում Փաշինյանը նշել էր, որ ապրիլին նախատեսված է իր այցը Մոսկվա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այցը նախատեսված է ` ապրիլի 19-ին:

«Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Ապրիլի 8-ին Ռուսաստանում էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG