Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը վճռական է շարունակելու պատերազմը Ուկրաինայում


Ռուսաստանի և Բելառուսի նախագահներն այցելել են «Վոստոչնի» տիեզերակայան, 12-ը ապրիլի, 2022թ․
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներն այցելել են «Վոստոչնի» տիեզերակայան, 12-ը ապրիլի, 2022թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե Ուկրաինայում «աճեցված հակառուսական ուժերի» հետ բախումն անխուսափելի էր, այն պարզապես ժամանակի հարց էր։

Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ այցելել է «Վոստոչնի» տիեզերակայան, որտեղ աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է․- «Ուկրաինան սկսել էին վերածել հակառուսական պլացդարմի, սկսել էին սնուցել վաղուց այնտեղ առկա ազգայնականության և նեոնացիզմի ծիլերը: Հատուկ աճեցրել են նեոնացիզմի ճյուղեր և այդ ուժերի հետ Ռուսաստանի բախումն անխուսափելի էր, նրանք միայն ժամանակ էին ընտրում հարձակման համար»,- պնդել է Պուտինը, նշելով, թե հատուկ ռազմական գործողության «վեհ նպատակը» Դոնբասի բնակիչներին օգնել է, ինչպես նաև ապահովել Ռուսաստանի անվտանգությունը։

«Ակնհայտ է, որ ուրիշ ընտրություն մենք չունեինք, սա է ճշմարտությունը։ Իսկ այն, որ նպատակները ձեռք կբերվեն, որևէ կասկած չկա»,- հայտարարել է Պուտինը։

Նա «Վոստոչնի» էր գնացել տիեզերագնացության օրա կապակցությամբ ու պարգևներ է հանձնել աշխատակիցներին։

XS
SM
MD
LG