Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, թե Երևանը հարաբերությունները կարգավորելու իրական ցանկություն չունի


«Հայաստանը կրկին դիմում է քայլերի, որոնք վկայում են Երևանի մոտ Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու իրական ցանկության բացակայության մասին», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ։

Պաշտոնական Բաքուն այսպիսով արձագանքել է Հայաստանի արտգործնախարարության՝ Մարաղայի ջարդերի 30-ամյակին նվիրված հայտարարությանը։

«Մենք մերժում ենք Հայաստանի ԱԳՆ հերթական անհիմն, անօրինական և թշնամական հայտարարությունը և վճռականորեն դատապարտում ենք հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, որն արտահայտվել է մի պահի, երբ երկու երկրները որոշել են հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG